Հարգելի, ասենք թե, սիրելի գործընկերներՔանի որ այս օրերին տարբեր ուսապարկային կամ…

Հարգելի, ասենք թե, սիրելի գործընկերներ
Քանի որ այս օրերին տարբեր ուսապարկային կամ ոչ ուսապարկային պերսոնաժներ աջ ու ձախ թիրախավորում են լրագրողներին, թե` հլը ասեք` ով ա ձեզ ֆինանսավորում, ով ա ձեզ փող տալիս և այլն, դուք բնավ մի կաշկանդվեք այդ հարցին հստակ պատասխանել, պարզապես ասեք` կարևոր չէ, թե ով է ֆինանսավորում, կարևորը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին ու նրա «դեղնականաչավուն հոդվածներով» թերթին ֆինանսավորած Միքայել Մինասյանը չի ֆինանսավորում (իրենք երկուսն էլ այդ փաստը չեն հերքել):
Արխային ասեք, մի վախեցեք այդ անունը տալուց, պարոն Մինասյանն այլևս էն բոբոյի կերպարը չունի, որը ձևավորել էին նրա շուրջ ժամանակին հենց նրա կողմից ֆինանսավորվող կամ կառավարվող ԶԼՄ-ները, հետևաբար այսօր ձեզ դրա համար հաստատ չեն պատժի կամ չեն սպառնա, թե կզրկեն որոշ բաներից: Ավելին, ինքը երբեք էլ, մեծ հաշվով, բոբո կամ հրեշ չի եղել, ինչպես ներկայացնում էր նրան իր շրջապատը` փչելով հայտնի փուչիկը: Մաքսիմում` մի թեթև գորշ կարդինալ: Ճիշտ եմ ասում, չէ՞, պարոն Մինասյան, սաղ Ձեր կողքի էն մուտիտ օֆիսի պռարաբներն ու շինարարներն էին մեղավոր:
Էնպես որ, դուխով արտահայտվեք, հարգելի լրագրողներ, ինքը, իրականում, շատ բարի անձնավորություն է, ու, անկախ ամեն ինչից, ուրիշ մարդ չի` էլի մեր փեսեն ա, ճիշտ է` փեսեքից էն լավագույնը չի, բայց դե` փեսեն փեսա է )))
#Կներեք_անկեղծությանս_համար
#Էստեղ_էնտեղ_չզանգեք
#Ինձ_նույնպես
Բարի գիշեր 😜😜😜

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով