«Պետք է լինել ռեալիստ. ցանկացած դեպքում այդ տարածքի «ազատագրումը» պահանջելու էր …

«Պետք է լինել ռեալիստ. ցանկացած դեպքում այդ տարածքի «ազատագրումը» պահանջելու էր մեծ ջանքեր և զոհեր, քանի որ Քելբաջարի (Քարվաճառի) շրջանն իր մասշտաբով ավելի մեծ է, քան Լեռնային Ղարաբաղը, ավելին, այն բարդ լեռնային ռելիեֆ ունի։ Եվ այդ շրջանի վերադարձնելն Ադրբեջանի վերահսկողությանն առանց մեկ կրակոցի, նշանակում է, որ մեզ հաջողվել է պահպանել հարյուրավոր, հնարավոր է հազարավոր զինվորների կյանքեր»։
Հ.Գ. Սա հատված է ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկի վերլուծականից։ Այս բառերն Ալիևն ինքը մեկ անգամ չէ, որ ասել է։ Եվ այս լեռնային բարդ ռելիեֆով տարածքը
Քարվաճառը, հայերը կարողացել են ազատագրել առաջին պատերազմի ժամանակ, պահել 44֊օրյա պատերազմի ժամանակ, և այստեղ ադրբեջանական կողմը լուրջ զոհեր է տվել։ Բայց հետո տղաների ջանքերը ջուրն ընկան։ Քարվաճառն էս ապազգայինները հանձնեցին…Նոր էր պատերազմն ավարտել և Սոթք էի գնացել, էս մարտերին մասնակցած սպաներից մեկը չէր կարողանում խոսել հուզմունքից, ասեց` ոնց որ ամբողջ գիշեր տորթ սարքեք մեծ տանջանքով, առավոտյան մեկը ոտքով խփի, գցի և ավիրի ամբողջը… Սա գրեցի, որ տեսնենք նաև բանակի արածը պատերազմին, թե ինչ տարածք ենք կարողացել պահել, և այն էլ մեր փոքր, հյուծված ուժերով…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով