Մայր Աթոռը անդրադարձել է շրջանառվող այն պնդմանը, թե Հայ Առաքելական Եկեղեցին չուն…

❗️Մայր Աթոռը անդրադարձել է շրջանառվող այն պնդմանը, թե Հայ Առաքելական Եկեղեցին չունի կանոնադրություն։

🗣 «Հայոց Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդվել է եկեղեցական ժողովների ընդունած կանոններով և Հայրապետական կոնդակներով։ Դեռևս Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք Հայոց Եկեղեցին ձեռնամուխ է եղել ՀԱՍԵ Սահմանադրության ստեղծմանը, որի աշխատանքները շարունակվել են Գարեգին Ա Վեհափառի և ավելի լայն թափով՝ ներկայիս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում։
🔸 [….] Ավելին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծված համապատասխան հանձնախմբերը շարունակում են այս ուղղությամբ աշխատանքները՝ վերջնական տեսքի բերելու ՀԱՍԵ Սահմանադրությունը, որի ընդունումը կդառնա իսկապես կարևոր և հանգրվանային իրադարձություն մեր եկեղեցու կյանքում»։
📌 Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարել էր, թե «ՀԱԵ-ն ամբողջական և հստակ կանոնակարգում և կանոնադրություն այդպես էլ նորմալ չի ընդունել»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով