🇦🇲🇮🇷Միայն Հայաստանն ու Իրանն են, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին միատեսակ են հանդես գալիս. Հայաստանում Իրանի դեսպան | մանրամասն
Մեհդի Սոբհանին ասուլիսում ասել է նաև․
▪️ Ադրբեջանական կողմին առաջարկեցինք նոր կետով շարունակել իրենց բեռնափոխադրումները դեպի Նախիջևան, այն ավելի կարճ է՝ 50 կմ։ Այդ երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով, գտնվում է Իրանի ինքնիշխանության ներքո, և մաքսային կանոնակարգերը իրականացվում են Իրանի օրենսդրությամբ։ | մանրամասն
▪️ ՀՀ իշխանությունները մեզ հստակ ասել են` Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ստորագրված ռազմավարական համաձայնագիրը դեմ չէ Հայաստան- Իրան հարաբերություններին։ | մանրամասն
▪️ Հայաստան–Ադրբեջան սահմանազատումը չի կարող ազդել Հայաստան–Իրան սահմանի վրա, ասաց Իրանի դեսպանը` անդրադառնալով Սյունիքում սպասվող սահմանազատման գործընթացի մասին հարցին։ | մանրամասն
▪️ Հայաստանն ու Իրանը աշխատում են համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթի վրա։
▪️ Մենք կօգտագործենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները` կանխելու ցանկացած էսկալացիա: | մանրամասն
▪️ Այն, ինչ հեռարձակվել է, շատ կասկածելի է, բազմաթիվ հարցեր է առաջացնում և պետք է ուսումնասիրվի. Իրանի դեսպանը՝ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգող Իրանի քաղաքացիների մասին | տեսանյութ
▪️ Թեհրանը հարգանքով է վերաբերվում Երևանի դիրքորոշմանը՝ դիվերսիֆիկացնել կապերը։ | մանրամասն
▪️ Չեմ ցանկանում մեկնաբանել Իրանի տարածքով Հայաստան զենքի տարանցման հետ կապված խնդիրների մասին ոչ պաշտոնական լուրերը։ | մանրամասն
(Լրացված)
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Մեհդի Սոբհանին ասուլիսում ասել է նաև․
(Լրացված)
Leave a Reply