Civic.am լրատվական կայքը հրապարակել է Գյումրիի ընտրություններին մասնակցող թեկնա…

🗳 Civic.am լրատվական կայքը հրապարակել է Գյումրիի ընտրություններին մասնակցող թեկնածուների վարկանիշային սանդղակ՝ հիմնված սոցիոլոգիական անհայտ հարցման արդյունքների վրա․ «Ականատես» դիտորդական առաքելություն
📌 «ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին:
📌 Տվյալների բացակայությամբ հրապարակված հարցումները խնդրահարույց են և կարող են մեկնաբանվել որպես ընտրողների կամքի վրա ազդելու միջոց։ Հավելենք նաև, որ այս իրավախախտումը պատժվում է ՀՀ վարչական օրենսգրքի 40․9-րդ հոդվածով՝ մինչև 500,000 ՀՀ դրամ տուգանքի չափով», – նշված է Առաքելության հայտարարության մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *