Ինչ վերաբերում է խաղաղությանը․․․ այստեղ կարելի է միանշանակ պնդել, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Հակառակ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների պնդումների, այն տեսքով, որով մեզ հրամցնում են խաղաղությունը, այն, ըստ էության, գոյություն չունի․ բավական է լսել Ալիևի վերջին հարցազրույցը և համոզվել, որ ըստ էության Ադրբեջանի նախագահը Հայաստանի հետ խաղաղությունը դիտարկվում է միայն և միայն Ադրբեջանի ցանկությունների և նախապայմանների կատարման ներքո։ Նորից կրկնելորվ՝ Ալիևը պնդում է, որ կապ չունի, ինչ անվանում կստանա ճանապարհը Սյունիքով․ այն, այնուամենայնիվ միջանցք է, որը ստացել է հավանություն ԱՄՆ նախագահի կողմից։ Այս պահին Ալիևի՝ «միջանցք է» հայտարարությունից ու հայկական կողմի «միջանցք չէ» հավաստիացումից բացի այլ ինֆորմացիա չունենք։
🎦 զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան