Տավուշում զիջումների գնալուց հետո ՀՀ–ն շատ ավելի բարդ վիճակում է հայտնվելու, և ա…

Տավուշում զիջումների գնալուց հետո ՀՀ–ն շատ ավելի բարդ վիճակում է հայտնվելու, և այն մարդիկ, ովքեր կարծում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան բավարարվելու են սրանով, թող հիշեն նախորդ 3 տարիները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Պահանջները գնալով աճում են, և ամեն զիջման հետ այդ աճին դիմադրելու հնարավորությունը նվազում է։ Հետևաբար, միակ փրկությունը հիմա դիմադրել սկսելն է։ Հիմա դիմադրությունը կարող է չօգնել Տավուշը փրկելուն, բայց առնվազն կկասեցնի Սյունիքի միջանցքի հարցը, առնվազն կկասեցնի հաջորդ զիջումը Արարատի մարզում»։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *