Ի՞նչն է միավորել Փաշինյանին ու Ալիևին Ուկրաինայի ապստամբական բանակը(Українська П…

‼️‼️‼️Ի՞նչն է միավորել Փաշինյանին ու Ալիևին
Ուկրաինայի ապստամբական բանակը(Українська Повстанська Армія, ՈւՊԱ), որը պայքարում էր անկախ ուկրաինական պետության ստեղծման համար, 1943-ին ձեռնարկեց մասսայական կոտորածներ լեհ ազգաբնակչության նկատմամբ՝ նպատակ ունենալով «մաքրել» տարածքը լեհերից։ Ըստ պատմական աղբյուրների՝ Վոլինի շրջանում սպանվել է շուրջ 50000–100000 լեհ քաղաքացի։
Վոլինի իրադարձությունները երկար տարիներ թշնամանքի և լարվածության աղբյուր են եղել լեհ և ուկրաինացի ժողովուրդների միջև։
Լեհաստանը հաճախ այս իրադարձությունները բնութագրում է որպես էթնիկ զտում կամ ցեղասպանություն։
Ուկրաինայում որոշ շրջաններում ՈւՊԱ-ն և նրա առաջնորդ Ստեպան Բանդերան դիտարկվում են որպես անկախության համար պայքարի խորհրդանիշներ, ինչը բարդացրել է հաշտեցման գործընթացը։
Ռուսական ներխուժումից հետո Լեհաստանն ու Ուկրաինան միավորվել են ընդհանուր թշնամու՝ Ռուսաստանի դեմ պայքարում, ինչը մասամբ մեղմել է պատմական վերքերը։
Սակայն Վոլինի ջարդերի հարցը մնում է զգայուն պատմական խնդիր, որն ակտիվ քննարկվում է երկու երկրների պատմաբանների, քաղաքական գործիչների և հասարակության կողմից։
Օրինակ, Լեհաստանի նորընտիր նախագահ Կարոլ Նավրոցկին դիմել է Զելենսկուն՝ խնդրելով ավելի մասշտաբային հետազոտություններ և հաշվեքննություն անցկացնել Վոլինի ողբերգության զոհերի մասին։
Այս հաղորդագրությունը նա փոխանցել է Ուկրաինայի դեսպանին՝ հավելելով, որ Լեհաստանը և Ուկրաինան պետք է «իսկապես հաշտվեն»։
Այստեղ բանալի արտահայտությունը «իսկապես հաշտվեն»-ն է։
Հնարավոր չէ պատմական վերքերը մոռացության տալ՝ ընդհանուր թշնամու գործոնով: Ի վերջո, ցանկացած ստատուս-քվո հավերժական չէ, ռուս- ուկրաինական պատերազմն էլ մի օր ավարտվելու է:
Ինչո՞ւ այսքան երկար գրեցի մեզ հետ կապ չունեցող պատմության մասին:
Աբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան- Ալիև հանդիպումից հետո, ինձ մոտ տպավորություն է ձևավորվել, որ այս փուլում նրանց միավորում է ոչ թե կայուն խաղաղության տեսլականը, այլ Մոսկվայի ազդեցությունը թուլացնելու և նրան Հարավային Կովկասից դուրս մղելու համատեղ ցանկությունը:
Նման հեռանկարն Ադրբեջանի համար պակաս ռիսկային է, որովհետև Հարավային Կովկասում դրա հետևանքով ուժեղանալու է Բաքվի հիմնական դաշնակցի՝ Թուրքիայի ազդեցությունը:
Ի՞նչ է լինելու Հայաստանի հետ, եթե նա մնա առանց անվտանգային համակարգի:
Կարծում եմ՝ այս հարցին պատասխանելու համար խորը քաղաքագիտական, պատմական գիտելիքներ կամ ֆանտազիա ունենալ պետք չէ:
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով