Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փա…

❗️Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
🔸 Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
🚧 Նորավան-Կապան, Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
🚛 Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
🇦🇲🇬🇪 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով