🗣 Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշեն 6-րդ փողոցի 68Ա հասցեի հանրակացարանի բնակիչները: Ասում են՝ Ավինյանը նախընտրական հանդիպումների ժամանակ խոստացել էր, թե ընտրվելուց հետո իրենց կտեղափոխի վթարային շենքից, բնակարաններով կապահովի։ Քաղաքապետի խոստացած ժամկետն անցել է, սակայն բնակիչների հարցին լուծում չի տրվել։ Նրանք պահանջում են հանդիպում Ավինյանի հետ:
💬 Նրանց հետ հանդիպման եկավ Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանը: Նրա խոսքով հարցի շրջանակում հատկացումները պետք է անի ՀՀ կառավարությունը, քանի որ այն վերաբերում է ոչ թե մեկ, այլ երկու հանրակացարանի, ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ։
❗️ Բնակիչներին պատասխանը չբավարարեց, նրանք որոշեցին շարունակել բողոքի ակցիան։ |arm.sputnikarmenia.am|

Leave a Reply