ABC հեռուստաալիքի հաղորդմամբ, Ավստրալիան որոշել է վաճառքի հանել ռազմական որոշ օբյեկտներ, նպատակ ունենալով ստանալ 1.8 միլիարդ դոլար և դրանով ուժեղացնել երկրի պաշտպանությունը։
Մասնավորապես, պաշտպանական ոլորտում բյուջետային միջոցների ոչ բավարար լինելու պատճառով վաճառքի ենթակա է համարվել 67 ռազմական օբյեկտ, որոնց մեծ մասը չի էլ օգտագործվում։ Դրանց թվում են Սիդնեյում, Մելբուռնում, Բրիսբենում գտնվող զորանոցները, Նոր Հարավային Ուելսի HMAS Penguin ռազմածովային բազան և այլն։ Ընդհանուր առմամբ, խոսքը 3 մլն. հեկտար տարածքի մասին է։
Աուդիտը ցույց է տվել, որ նշված օբյեկտների ցուցակից 10 օբյեկտ ընդհանրապես չի օգտագործվել, 14-ն էլ` հազվադեպ, իսկ այդ զորանոցների և բազաների վերանորոգման համար պահանջվում է 3 միլիարդ դոլար։
Իսկ հիմա դրանց վաճառքից ստացվելիք 1.8 միլիարդ դոլարն Ավստրալիայի ղեկավարությունը կուղղի հյուսիսային բազաներին և Ավստրալիա-Մեծ Բրիտանիա-ԱՄՆ ռազմաքաղաքական բլոկի ենթակառուցվածքներին, և կլուծի պաշտպանության հետ կապված կոնկրետ հարցեր։
https://t.me/oborona2025

Թողնել պատասխան