Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ ուժե…

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են 297 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքերը վնասազերծվել են ՌԴ 15 մարզերի տարածքում։
ԱԹՍ-ների հարձակումների ֆոնին «Ռոսավիացիան» սահմանափակումներ է մտցրել Կազանի, Պենզայի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Սարատովի, Սարանսկի, Ուլյանովսկի և Չեբոկսարի օդանավակայաններում։
Գերատեսչության փոխանցմամբ՝ հատուկ ռեժիմը սահմանվել է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով