Հաշվի առնելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա այցը ու դրա հետ կապված քննարկումները՝ կարծում եմ, որ գլխավոր շետը դա է, Ադրբեջանն այդ շրջանակներում փորձելու է հասնել 907 բանաձևի չեղարկմանը, ու այդ բոլոր քայլերը, որ հիմա արվում են՝ իբրև սահմանափակումների վերացում, տարանցիկ ճանապարհի տրամադրում, այդ նպատակով են արվում: Իրական շրջափակում տեղի չի ունենում, ու զավեշտալին այն է, որ Ադրբեջանն ինքն է իրեն դրել շրջափակման մեջ՝ քովիդից ի վեր փակելով իր բոլոր ցամաքային սահմանները ու մինչ օրս չի էլ բացում:
Ադրբեջանի գործողությունների նպատակն այն է, որ ԱՄՆ-ին ցույց տա խաղաղության գործընթաց, որի շնորհիվ էլ հասնել այդ բանաձևի չեղարկմանը:
https://medialab.am/311747/
Ադրբեջանի հիմնական նպատակը հիմա 907 բանաձևի չեղարկումն է, ոչ թե խաղաղության պայմանագիրը․ Տաթևիկ Հայրապետյան — MediaLab Newsroom…
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը — Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը հայտարարել է, թե մինչև Հայաստանում կայանալիք ընտրությունները Ադրբեջանը կարող…
Թողնել պատասխան