Կուբան և Միացյալ Նահանգներն այս պահի դրությամբ հաղորդագրություններ են փոխանակել իրենց ընթացիկ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, բայց լիարժեք երկխոսություն առայժմ սկսված չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN հեռուստաալիքին հայտնել է Կուբայի արտաքին գործերի փոխնախարար Կառլոս Ֆեռնանդես դե Կոսիոն։
«ԱՄՆ կառավարությունը գիտի, որ Կուբան վաղուց է պատրաստ բովանդակալից երկխոսության մեր երկկողմ հարաբերությունների առնչությամբ։ Այս պահին մենք փոխանակել ենք հաղորդագրություններ, բայց դեռևս չի կարելի ասել, թե մենք երկխոսություն ենք սկսել», — ասել է դիվանագետը։
Նա պարզաբանել է, որ այդ հաղորդագրությունների փոխանակումը տեղի է ունեցել «բարձր մակարդակով»։
Թողնել պատասխան