Category: Armen Press

  • ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Սյունիքի մարզի Շաքի բնակ…

    ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը։
    «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ Ավանեսյանը գրել է. «Տեսակցեցի Անիին: Առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր: Վնասվածքների հետ կապված բուժօգնությունը էտապային ընթացքի մեջ է: Անին իմ, մեր պրոֆեսիոնալ և հոգատար բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է»։
    Ավելի վաղ Ավանեսյանը հայտնել էր, որ տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չկա։ Նա նշել էր, որ երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար, ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։
    Անահիտ Ավանեսանը ԶԼՄ-ներին հորդորել էր հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:
  • Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամ…

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ հոկտեմբերի 3-ին այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
    Տեղում ուսումնասիրվել են Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը։
    ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ Անի Ավետիսյանի, նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվելու են ըստ իրավասության։
    Պաշտպանը կարևորում է դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բազմակողմանի, օբյեկտիվ և պատշաճ քննության իրականացումը։ Նշված դեպքով իրականացվում է ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման մշտադիտարկում։
    Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում բոլոր գործընթացների շրջանակներում մարդու իրավունք:
  • Երևանում տեղի ունեցավ «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառումը, որին …

    Երևանում տեղի ունեցավ «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառումը, որին մասնակցեցին Հայաստանից և արտերկրից ավելի քան 100 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։ 
    Նշանակալի այդ իրադարձությունը կազմակերպվել էր «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» ՀԿ-ի կողմից։
    Միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունն ու համագործակցությունը՝ դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական, քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության և կրոնական ազատությունը։ 
    «Աղոթքի նախաճաշի» հեռահար նպատակն է նաև ձևավորել տեսլական և Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ու բարեկեցությանն ուղղված առաջատար երկիր, որն ունի հավատքի, գործընկերության, նորարարության և խաղաղության վրա հիմնված հասարակություն։ 
    Ներկաներին ողջունեց և տերունական աղոթքով օրհնեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը։
    Ելույթներից առաջ ներկաներին ցուցադրվեց Գեթսեմանի մատուռից պահպանված խաչքարի և Հայաստանում քրիստոնեության մասին պատմող տեսահոլովակը։ 
    Միջոցառման գլխավոր ելույթը վերապահված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա իր խոսքում նշեց, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված իր տարածքով Ավետյաց Երկիրն է, որն Աստված տվել է մեզ:
    https://youtu.be/bzUhMz-JFDE?si=BP2oAsG1ypwhvBA3

    Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշին

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն  իրականացնող բուժհիմնարկներում սեպտեմբերին ծնվ…

    Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն  իրականացնող բուժհիմնարկներում սեպտեմբերին ծնվել է 154 երեխա՝ 71 տղա և 83 աղջիկ։
  • Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Ֆրեզնո քաղ…

    Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ:
    ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Լիլիթ Մակունցը ողջունել է նրանց այցը Հայաստան և ընդգծել Ֆրեզնոյի դերը ԱՄՆ հայ համայնքի կյանքում: Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարը հիշատակել է այն փաստը, որ քաղաքում երկար տարիներ բնակվում է մեծաթիվ հայ համայնք և այնտեղ ստեղծված են հայապահպանության համար անհրաժեշտ հնարավորություններ:
    Ջերի Դայերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Ֆրեզնոյի հայ համայնքն ունի իր ուրույն տեղը քաղաքի զարգացման գործում:
    Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանն առնչվող թեմաների շուրջ:
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով մասնակցել է Եվրասիական միջկառա…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Նախ տեղի է ունեցել նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը։
    ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ընդլայնված կազմով նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:
    https://youtu.be/w6Sg9H5Uza8?si=00-zLy_rtc9ntojp

    Վարչապետի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը…

    ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
  • 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել …

    2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի են 14.7 %-ով կամ 295.4 միլիարդ դրամով։
    Այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից։
    Միաժամանակ, 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը սկզբնական ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 126.9 մլրդ դրամով կամ 5.8 %-ով, իսկ ճշտված (վերանայված) ցուցանիշի նկատմամբ՝ 89.4 մլրդ դրամով կամ 4 %-ով:
    Միայն այս տարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում բյուջե մուտքագրվել է 281 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավելի է 37.6 մլրդ դրամով կամ շուրջ 15.4 %-ով։
    Զուգահեռաբար, 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկ վճարողներին վերադարձվել է 250.1 մլրդ դրամ գումար, ինչը 2025թ. հունվար — սեպտեմբերի համեմատ ավելի է 32.2 մլրդ դրամով կամ 14.8 %-ով։
  • Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ գործը…

    Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ գործընկերներին տեղեկացրել է 2026 թվականի վերջին Դաշնային խորհրդի կազմից հեռանալու իր մտադրության մասին՝ հավելելով, որ այդ որոշումը կայացրել է՝ առաջնորդվելով երկրի լավագույն շահերով։
  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը համարվում է 2028 թվականի նախագահական ընտրությու…

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը համարվում է 2028 թվականի նախագահական ընտրություններում հավանական թեկնածուներից մեկը, խոստովանել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները կարող են ազդել 2028-ին երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարելու մասին իր որոշման վրա։