Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կան քննարկման ենթակա հարց…

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կան քննարկման ենթակա հարցեր՝ Հայաստանը չի ցանկանում, որ Ռուսաստանում տպավորություն լինի, թե Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ
Այս մասին ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

«Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ կապերով: Այլ ընկալում Հայաստանում չկա: Միևնույն ժամանակ, հասկանալի պատճառներով պատերազմի ավարտից հետո առաջին օրերից մենք փորձել և փորձում ենք կարգավորել իրավիճակը մեր տարածաշրջանում: Եվ իմ գնահատմամբ՝ դա վատ չի ստացվել։ Բայց ես չեմ ցանկանում, որ Ռուսաստանում այնպիսի ընկալում լինի, թե Հայաստանը փորձում է ինչ-որ կերպ ինչ-որ բան անել Ռուսաստանի՝ բարեկամական և դաշնակից պետության դեմ՝ չնայած այն հանգամանքին, որ, իհարկե, կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն»,-ասաց Սիմոնյանը:

Նա նկատեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները այդ հարցերն ամբողջությամբ քննարկում են, երկրների ղեկավարները ևս դրանով զբաղվում են:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով