Նոր ընդդիմադիր խոշոր բլոկ է ձևավորվումԸնդդիմադիր ուժերը թեպետ չեն շտապում փակագ…

🇦🇲 Նոր ընդդիմադիր խոշոր բլոկ է ձևավորվում
Ընդդիմադիր ուժերը թեպետ չեն շտապում փակագծեր բացել, սակայն տեւական ժամանակ է՝ ակտիվ քաղաքական կոնսուլտացիաների մեջ են։ Օրինակ, գրեթե կայացած է համարվում Գագիկ Ծառուկյանի եւ «Ապրելու երկիր» կուսակցության համագործակցությունը: Անգամ տեղեկություններ կան, որ ԱԵ համահիմնադիր Մանե Թանդիլյանն է լինելու ցուցակի առաջին կինը՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» միավորման մեջ, ըստ ամենայնի, կլինեն նաեւ Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներ։
Տեղեկություններ կան, որ հնարավոր է նաեւ Արման Թաթոյանի «Միասնության թեւերի» եւ «Հայաքվեի» հետ լինի համագործակցություն․ ներկայում դեռ բանակցություններ են ընթանում։ Իսկ եթե Արթուր Վանեցյանի «Հայրենիքն» էլ միանա այս ուժին, ապա քաղտեխնոլոգները կարծում են, որ շատ ուժեղ խաղացող է դաշտ մտնում:
«Հրապարակ» օրաթերթ
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով