‼️ «Ավելի բարձր եմ գոռալու». իրանցի ակտիվիստ կնոջը ԱԱԾ են տարել, ժամերով հարցաքննել, «սպառնացել արտաքսել, ծաղրել»
🔸 Ամիսներ առաջ Հայաստան տեղափոխված իրանցի Ռեյհանե Մաջիդիի՝ Երևանում վարձակալած բնակարանի դուռը իրավապահները ուժով փորձել են բացել. «Առավոտյան ժամը 10-ին ԱԱԾ աշխատակիցները եկան իմ տուն […] Երեք հոգի՝ քաղաքացիական հագուստով, առանց որևէ պաշտոնական փաստաթղթի կամ հիմնավորման, ստիպեցին ինձ իրենց հետ բաժին գնալ։ Այնտեղ ինձ պահեցին չորս ժամ։ […] Մեկ շաբաթ ժամանակ տվեցին, որ իրերս հավաքեմ»:
🔸 Երբ կինն ասել է, թե Իրանում իրեն կախաղան կհանեն, ԱԱԾ աշխատակիցները, նրա խոսքով, սկսել են ծաղրել՝ որպես այլընտրանք առաջարկելով Ադրբեջանը. «Ես ասացի, որ Ադրբեջանն այս երկրի (Հայաստանի) հետ խնդիրներ ունի, և ես չեմ ուզում նման տեղ գնալ, ես ուզում եմ մնալ Հայաստանում։ Գիտեմ, որ այս ճնշումը գալիս է Իրանից, բայց բողոքի ցույցի դուրս գալն իմ իրավունքն է, եթե սա ժողովրդավարական երկիր է»։ |azatutyun.am|
ԱԱԾ-ն պարզաբանել է, որ հարցաքննությունը քննչական գործողություն է, որն իրականացվում է վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով։
Թողնել պատասխան