Գլխավոր դատախազությունը պահանջում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակո…

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Կարապետի Հակոբյանից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
— 5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք.
— 2 տրանսպորտային միջոց:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով