Ի՞նչ է սա նշանակում հատկապես խոշոր ուժերի համար։ Ենթադրենք Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կամ Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամը կամ որևէ այլ հիմնադրամ, որը կապ կունենա ընդդիմության հետ, իրականացնում է ինչ-որ բարեգործություն, սա արդեն հիմք է տալիս, որ տվյալ ուժերի գրանցումը չեղյալ հայտարարվի։
Օրինակ, քարոզարշավի ժամանակ նույն Դանիել Իոանիսյանը դիմում է դատարան՝ նշելով, որ օրինակ «Տաշիր» հիմնադրամը ինչ-որ տեղ ինչ-որ մեկին բարեգործություն է արել։ Դատարանը այդ հիմքով արգելում է Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի մասնակցությունը ընտրություններին։
Սա անելու համար, փաստորեն, արդեն կա իրավական հիմք ու իրավական կարգավորում, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ թե՜ Սամվել Կարապետյանը, թե՜ մյուսները, բայց հատկապես Սամվել Կարապետյանը պետք է հաշվի առնեն նաև իրադարձությունների զարգացման այս սցենարը ու պատրաստ լինեն դրան։
@armgeopolitic
🇦🇲 Երեկվանից սկսեցին գործել կարևորագույն կանոններ առաջիկա համապետական ընտրությունների համար: Օրինակ, թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի)…
Թողնել պատասխան