ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատվիրակության կազմում Հայաստան կայցելի նաև պետքարտո…

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատվիրակության կազմում Հայաստան կայցելի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կլինի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատվիրակության կազմում, որը փետրվարի 9-11-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։
Նշվում է, որ այցը Հայաստան և Ադրբեջան կնպաստի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ խաղաղություն հաստատելու ջանքերին և TRIPP նախագծի առաջխաղացմանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով