ԱՍՀ նախարարությունը հերքում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերը դադարեցնելու խոսակցությունները
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը հերքել է շրջանառվող խոսակցությունները, թե իբր Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերը դադարեցվելու են։
Նվեր Կոստանյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Վերջին շրջանում որոշ քաղաքական ուժեր և ինքնակոչ պաշտոնյաներ ակնհայտորեն զբաղված են նախընտրական շահարկումներով և միտումնավոր ապատեղեկատվության տարածմամբ՝ պետության կողմից Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների սոցիալական աջակցության իբր դադարեցման վերաբերյալ։ Այս քարոզչական թեզերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև վտանգավոր են, քանի որ շահարկում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական խնդիրները։
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են` թե´ բնակապահովման, թե´ զբաղվածության, թե´ սոցիալական աջակցության ուղղություններով։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Թողնել պատասխան