Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 8-ին Ամերիկյա…

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 8-ին Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղի՝ Սուպերբոուլի ընդմիջմանը շոուն, որի գլխավոր աստղը Գրեմմիի մրցանակակիր Բեդ Բաննին էր, պատմության մեջ վատագույններից մեկն է եղել։
Այս մասին Թրամփը գրառում է կատարել Truth Social-ի իր էջում։

«Սուպերբոուլի ընդմիջմանը շոուն պարզապես սարսափելի էր, բոլոր ժամանակների վատագույններից մեկը։ Այն անիմաստ է, վիրավորանք է Ամերիկայի մեծությանը և չի համապատասխանում հաջողության, ստեղծարարության ու գերազանցության մեր չափորոշիչներին։ Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է ասում այս տղան, իսկ պարը զզվելի է՝ հատկապես այն երեխաների համար, ովքեր ԱՄՆ-ի ողջ տարածքում ու ամբողջ աշխարհում դիտում են այն։ Այս «շոուն» պարզապես «ապտակ է» մեր երկրին, որն ամեն օր նոր ստանդարտներ ու ռեկորդներ է գրանցում»,- գրել է Թրամփը։ Նա հավելել է, որ շոուն որևէ դիտարժանություն չունի։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով