Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Սաուդյան Արաբիա եռօրյա այցի ընթացքում կհանդիպի …

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Սաուդյան Արաբիա եռօրյա այցի ընթացքում կհանդիպի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ: Սա կառավարության անունից արվող պաշտոնական այց է՝ երկրի հետ կապերը խորացնելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այցը մեկնարկում է փետրվարի 9-ին։
Արքայազնի այցը հաջորդում է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարի՝ 2025 թվականին Սաուդյան Արաբիա կատարած այցին, որի ընթացքում կնքվել էին 6.4 միլիարդ ֆունտ ստեռլինգ (8.71 միլիարդ դոլար) արժողությամբ առևտրային և ներդրումային համաձայնագրեր։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով