Ճապոնիայի իշխող կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել արտահերթ խորհրդարանակ…

🇯🇵 Ճապոնիայի իշխող կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել արտահերթ խորհրդարանական ընտրություններում
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններում հաղթել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետ Սանաե Տակաիտին։ Այդ մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
📌 Ինչպես իր հերթին նշում է Reuters-ը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է խորհրդարանի 465 մանդատներից 316-ը, ինչը դարձել է կուսակցության պատմության լավագույն արդյունքն ու 64-ամյա Սանաե Տակաիտիի մեծ հաղթանակը։

Ճապոնիայի առաջին վարչապետն ավելի վաղ պնդում էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Պատճառն այն էր, որ 64-ամյա Տակաիտին 2025 թվականի վերջին իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո ունի մեծ հեղինակություն։
🔗 Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով