Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին է փ…

🔸 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին է փոխանցել Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր:
ℹ️ Գզոյանը Վենսին և նրա տիկնոջը ուղեկցել է հուշահամալիր՝ ներկայացնելով կառուցման պատմությունը, անդրադարձ կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
📝 Այցի ավարտին ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում՝ նշելով. «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»:
[Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ]
Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով