Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի համար ռուսական ատոմային նախագծերին այլընտրա…

🇷🇺🇦🇲 Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի համար ռուսական ատոմային նախագծերին այլընտրանք չկա
Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար ռուսական առաջարկներին իրական այլընտրանք չկա: Ռուսական «Известия»-ին նման հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Մենք հայկական կողմին ենք փոխանցել մանրակրկիտ մշակված առաջարկությունների փաթեթ։ «Ռոսատոմ»-ը պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել նախագծի իրականացմանը, իհարկե, հաշվի առնելով հայ բարեկամների ցանկությունները։ Հուսալի, արդեն իսկ ապացուցված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև ֆինանսական պարամետրերի գրավչության տեսանկյունից իրական այլընտրանքներ, ներառյալ՝ շինարարությունը, հետագա շահագործումը, մասնագետների պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտությունը, ուղղակի չկան

,- ընդգծել է ռուսաստանցի դիվանագետը։
🗣 Գալուզինի խոսքով՝ Մոսկվան մտադիր է այսուհետ ևս հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր:
🔗 Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով