Մոսկվան և Երևանը բանակցություններ կսկսեն հայկական երկաթուղիների երկու հատվածներ…

🇦🇲🇷🇺 Մոսկվան և Երևանը բանակցություններ կսկսեն հայկական երկաթուղիների երկու հատվածների վերականգնման վերաբերյալ․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
❗️ «Այդ հատվածների վերականգնման շնորհիվ կապահովի հայկական երկաթուղիների կապը Ադրբեջանի երկաթուղիների հետ Երասխ գյուղի մոտ, ինչպես նաև Թուրքիայի երկաթուղիների հետ Ախուրյան գյուղի մոտ», — ասել է Օվերչուկը՝ նշելով, որ վերականգնվող երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1.6 կմ և 12.4 կմ է:
📣 Օվերչուկի խոսքով՝ այս խոշոր մարտահրավերը լուծելու համար աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր վնասված երթուղիների ապաշրջափակման ուղղությամբ, այդ թվում՝ Աբխազիայի միջոցով Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապի վերականգնման հնարավորության համար․ «Կովկասում տրանսպորտային և լոգիստիկ կապի ամրապնդումը չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների խաղաղության, կայունության և տնտեսական բարգավաճման համար»:
🛤 Փաշինյանը նշում է երկաթգծի հատվածներ, որոնք կարող են հետ վերցվել ռուսական կառավարումից, եթե ներդրումներ չկատարվեն։ 📣 Վարչապետի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով