🇦🇲 Զիջո՞ւմ Ադրբեջանին, թե՞ հաճոյախոսություն ընտրություններից առաջ
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, ըստ որի պարտադիր ծառայության ժամկետը 2026թ․ ամառային զորակոչից սկսած կրճատվելու է 24-ից մինչև 18 ամիս։
Նախարարությունը դա հիմնավորում է պայմանագրային զինծառայողների թվի աճով։ Բայց իրականում խնդիրը շատ ավելի խորքային է․
🔹 Հայաստանի սահմանները շարունակում են մնալ մշտական սպառնալիքի տակ, և բանակի մարտունակությունը չի կարելի չափել միայն զինծառայության ժամկետով:
🔹 Ժողովրդագրական ճգնաժամն իրական է, բայց ծառայության կրճատումը պետք է ուղեկցվի պահեստազորի և պայմանագրայինների իրական ուժեղացմամբ։
🔹 Ադրբեջանը տարիներ շարունակ պահանջում է Հայաստանի զինված ուժերի սահմանափակում և կրճատում․ և եթե Երևանը գնում է այս քայլին առանց ռազմավարական հաշվարկի, ապա այն ընկալվելու է ոչ թե որպես բարեփոխում, այլ՝ Բաքվի պահանջի կատարում։
🔹 Կա նաև ներքին քաղաքական հաշվարկ․ ծառայության ժամկետի կրճատումը արվում է ոչ թե անվտանգության ամրապնդման, այլ 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ հասարակությանը «հաճոյանալու» նպատակով։
Սա իշխանության հերթական մանևրն է, որտեղ անվտանգությունն արդարացվում է կարճաժամկետ քաղաքական շահով։
Աշխարհի փորձը ցույց է տալիս․ ծառայության ժամկետը կարելի է կրճատել միայն այն դեպքում, երբ առկա է ուժեղ պահեստազոր, տեխնոլոգիական արդիականացում և հստակ ռազմավարություն։
Հակառակ դեպքում՝ ծառայության կրճատումը դառնում է ոչ թե բանակի ուժեղացման, այլ պետության թուլացման գործիք։
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

Թողնել պատասխան