Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին տեղի էր ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտ…

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին տեղի էր ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը։ Շնորհանդեսի ընթացքում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետի իրենց թեկնածուն Սամվել Կարապետյանն է։
📌 Կարապետյանը, սակայն, գործող օրենսդրական կարգավորումներով չի կարող ընտրվել վարչապետ։ Նա, Հայաստանի քաղաքացիությունից  բացի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի։
Հաջողության դեպքում «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է ԱԺ քվեարկությամբ փոխել Սահմանադրության 148-րդ հոդվածը։ Այս հոդվածով Կառավարության անդամին ներկայացվում են նույն պահանջները, ինչ ԱԺ պատգամավորին։
Սահմանադրության այս դրույթը ԱԺ-ում փոխելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով