Եռօրյա ջանքերից հետո Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի անցանելիությունն ապահովվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանը, ճանապարհի անցանելիությունը Վարդենյաց լեռնանցքում հաջողվել է ապահովել փետրվարի 16-ի երեկոյան ժամերից։
«Վարդենյաց լեռնանցքը փակ էր մնում սաստիկ բքի, ցածր տեսանելիության ու ձյան կուտակումների պատճառով, որոշ տեղերում կուտակված ձյան բարձրությունը գերազանցում էր երկու մետրը։ Ձյան կուտակումները քիչ չէին նաև Մադինա-Վերին Գետաշեն ճանապարհին, որի մաքրման համար ևս օրեր շարունակ ջանքեր են գործադրվել»,-ներկայացրեց Արմեն Ղուկասյանը։

Թողնել պատասխան