Եկեղեցին պահանջում է կարգալույծ հռչակված քահանային և նրա կնոջը վտարել բնակարանից
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ևս մեկ հայցադիմում է ներկայացրել ընդդեմ կարգալույծ հռչակված Տեր Թադե քահանա Թախմազյանի (ավազանի անունը՝ Արամայիս Թախմազյան) և նրա կնոջ՝ Հռիփսիմե Խաչատրյանի։ Եկեղեցին պահանջել է պարտավորեցնել նրանց հետ վերադարձնել Արագածոտնի մարզի Թալին քաղաքում գտնվող բնակարանը՝ վտարելով պատասխանողների։
Պահանջում նշված է նաև՝ պատասխանողներից հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Եկեղեցին հայցադիմումում նշել է, որ նշված բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռին։ Այն դատարան է ստացվել օրեր առաջ և մակագրվել դատավոր Զարուհի Մկրտչյանին։

Թողնել պատասխան