Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, դեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն՝ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները պետք է վճարվեն անկանխիկ եղանակով, և Կառավարության այս որոշումներով կարգավորվում է ամբողջ գործընթացը:

Մինչև սույն թվականի մարտի 5-ը խնդրում ենք բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը՝ բանկը, և ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով: Եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, մենք դա անելու ենք ավտոմատ եղանակով: Եվ քանի որ կլինեն քաղաքացիներ, որոնք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դա արած չեն լինի, մեզ անհրաժեշտ է լինելու բավարար ժամանակ, որպեսզի քարտերն առաքենք տուն
,- նշել է Արսեն Թորոսյանը:
Թողնել պատասխան