ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի միջուկային օբյեկտներին լայնածավալ հա…

🇺🇸🇮🇷ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի միջուկային օբյեկտներին լայնածավալ հարված հասցնելու հարցը, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը քննարկում էր Իրանի դեմ գործողությունների տարբեր տարբերակներ, որոնցից մեկը միջուկային, ինչպես նաև ռազմական և կառավարական օբյեկտներին հզոր հարված հասցնելն էր։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը նաև քննարկում է Իրանի ռազմական և կառավարական օբյեկտներին սահմանափակ հարված հասցնելու հարցը՝ Թեհրանին խրախուսելու համար համաձայնվել Վաշինգտոնի համար բարենպաստ պայմանների՝ միաժամանակ խուսափելով լիարժեք հարձակումից։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նման հարվածը կարող է իրականացվել մի քանի օրվա ընթացքում։
Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իրանի վրա հարձակման վերաբերյալ։ Փետրվարի 19-ին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության հասնելու համար կտրամադրի առավելագույնը 15 օր։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով