Երևանի Շինարարների փողոցում իրականացվում են ապօրինի կրպակների քանդման աշխատանքնե…

Երևանի Շինարարների փողոցում իրականացվում են ապօրինի կրպակների քանդման աշխատանքներ։
Երևանի ավագանու նիստի ժամանակ թեմային անդրադարձել է Երևանի առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով այդ առնչությամբ ավագանու ընդդիմադիր խմբակցությունների բողոքներին։ 
«Այդ կրպակները կառուցված են համայնքային հողերի վրա, ժամանակին չգիտեմ ինչ-ինչ մեխանիզմներով կառուցվել են, և այժմ այդ ամբողջ տարածքը վերադարձնում ենք հանրությանը, որտեղ այդ կրպակների փոխարեն պետք է կանաչ գոտի լինի»,- ասել է Փամբուխչյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով