Հայաստանում մոդուլային ատոմակայանի կառուցմանն առնչվող հիմնական հարցերը նախատեսվո…

Հայաստանում մոդուլային ատոմակայանի կառուցմանն առնչվող հիմնական հարցերը նախատեսվում է հստակեցնել այս տարվա վերջին կամ 2027 թվականի ընթացքում: Դրանից հետո կսկսվի նախագծման փուլը, որին կհաջորդի կապալառու ընկերության որոշումը և շինարարական աշխատանքների մեկնարկը:
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նա նշեց, որ շարունակվում է տարբեր երկրների՝ ԱՄՆ, Ռուսաստանի, Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի շուրջ մեկ տասնյակ ընկերությունների առաջարկների ուսումնասիրությունը: Ընտրվելու է Հայաստանի էներգետիկ համակարգի կարիքներին և առանձնահատկություններին համապատասխանող, նաև ֆինանսական տեսանկյունից առավել նպատակահարմար տարբերակը: Միայն դրանից հետո կորոշվի կառուցվելիք ատոմակայանի մոդելը:
«Այս պահին Հայաստանի կառավարությունը որոշել է միայն ատոմակայանի տեսակը՝ փոքր ռեակտորներից կազմված մոդուլային ատոմակայան: Նման ատոմակայան կառուցելու որոշումն ընդունվել է հաշվի առնելով տարբեր գործոններ, ամենից առաջ՝ Հայաստանի էներգետիկ համակարգին լրացուցիչ ճկունության հաղորդումը»,- նշեց նախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկայում մեկնարկելու է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ ծրագիրը, որի արդյունքում այն կգործի մինչև 2036 թվականը: Ըստ Դավիթ Խուդաթյանի՝ տեխնիկապես հնարավոր է Մեծամորի ատոմակայանը Հայաստանի էներգետիկ համակարգում պահել նաև մինչև 2046 թվականը, սակայն Կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի դրա կարիքը չզգացվի:
Թեմայի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ դիտելով Դավիթ Խուդաթյանի հետ հարցազրույցի տեսանյութը։

Նոր ատոմակայանը պետք է համապատասխանի Հայաստանի էներգետիկ պահանջներին և առանձնահատկություններին

Նոր ատոմակայանը պետք է համապատասխանի Հայաստանի էներգետիկ պահանջներին և առանձնահատկություններին. Դավիթ Խուդաթյան
#armenia #news #government
ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով