Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ ընդունում է ՌԴ նախագահի հրավերը …

🇷🇺 Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ ընդունում է ՌԴ նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։
📌 Այս մասին ասվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում. «Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա։
📌 Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման որոշ հարցերի»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *