Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը պատրաստ է քննարկել միջուկայ…

Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը պատրաստ է քննարկել միջուկային ծրագրերի համաֆինանսավորման կամ թագավորության տարածքում միջուկային զենքի տեղակայման հարցը։ Քննարկումը պետք է տեղի ունենա ՆԱՏՕ-ի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 24-ին Կիև կատարած այցի ժամանակ նա ասել է Politiken պարբերականին։

«Դա չի նշանակում, թե ես կարծում եմ, որ մենք պետք է դա անենք այստեղ և հիմա։ Բայց ստեղծված իրավիճակում ես պատրաստ եմ մեր միջուկային քաղաքականության ամբողջ կառուցվածքի քննարկմանը ինչպես տնտեսական տեսակետից, այնպես էլ ներուժի տեսակետից», — պատասխանել է նա այն հարցին՝ արդյոք պատրաստ է քննարկել միջուկային զենքի համաֆինանսավորման և Դանիայի տարածքում հնարավոր տեղակայման հարցը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով