Կենսաթոշակներն ու նպաստներն ապրիլի 1-ից կբարձրանանԿենսաթոշակներն ապրիլի 1-ից կբա…

Կենսաթոշակներն ու նպաստներն ապրիլի 1-ից կբարձրանան
Կենսաթոշակներն ապրիլի 1-ից կբարձրանան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան։ Ընդ որում, համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, ավելի բարձրները՝ ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չկա անկանխիկ առևտրից ստացվող հետվճարը, այսինքն՝ կենսաթոշակները բարձրանում են իմ նշած սանդղակներից ավելի շատ։ Հետվճարն արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք

,- ասել է Փաշինյանը։
«Այս հանձնառությունը պետք է կատարվեր մինչև 2026 թվականի հունիսը, սակայն մենք այն կատարում ենք ավելի շուտ՝ շնորհիվ աշխատող և հարկ վճարող քաղաքացիների»,- նշել է Փաշինյանը։
📌 Ըստ Արսեն Թորոսյանի հիմնական թոշակը, որն այս պահին 24000 դրամ է, դառնալու է 34000 դրամ։
«Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որն այս պահին 36000 դրամ է, դառնալու է 46000 դրամ։ Բարձրանալու են նաև հաշմանդամության նպաստները»,- ասել է Թորոսյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով