Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է …

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Ֆինանսների քարտուղարի փոխտեղակալ Ռեբեկա Բըրչի հետ։
Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից՝ մանրամասնելով, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ ֆինանսների քարտուղարությունում։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր, Հայաստանում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Դեսպան Նարեկ Մկրտչյանն ու Ռեբեկա Բըրչը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ փոխշահավետ ոլորտներում համագործակցության խորացման և համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ամրապնդման շուրջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով