‼️ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 38-րդ տարելիցն է:
🔻 1988թ. փետրվարի 27-29-ը տեղի ունեցած ջարդերի նախօրեին կազմվել էին հայերի բնակարանների ցուցակները, անջատվել հեռախոսները. քաղաքի միլիցիան ջարդերի օրերին չի գործել։ Քաղաքային իշխանությունների հրահրմամբ ադրբեջանցիները հայերին տանջամահ էին անում, ողջ-ողջ այրում, կանանց ու աղջիկներին բռնության ենթարկում, չէին խնայում անգամ տարեցներին, հղի կանանց ու երեխաներին։ Ջարդերը դադարեցին փետրվարի 29-ի գիշերը, երբ միայն օրեր անց Խորհրդային բանակի ստորաբաժանումները ժամանեցին։
🔻 Ըստ պաշտոնական տվյալների՝ Սումգայիթում տանջամահ է արվել 32 մարդ, խոշտանգվել ու ծանր վիրավորվել ավելի քան 200, այլ տվյալներով՝ 400 անձ: Սակայն, առկա են այլ հիմնավոր փաստեր, որ Սումգայիթում սպանվել է ավելի քան 110 հայ։
🔻 Ջարդերի կազմակերպիչը՝ Ադրբեջանի ղեկավարությունը, մնացել է անպատիժ, ինչն էլ հանգեցրել է հայերի ջարդերի շարունակությանն ադրբեջանական այլ քաղաքներում։

Թողնել պատասխան