Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սոս Ավետիսյանի նախաձեռնությամբ Մադրի…

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սոս Ավետիսյանի նախաձեռնությամբ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև TRIPP նախաձեռնության վերաբերյալ կոնֆերանս է անցկացվել։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է բանակցությունների ներկա առաջընթացը՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելուն։
Կոնֆերանսի ընթացքում դեսպան Սոս Ավետիսյանը նաև պատասխանել է լսարանի հարցերին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով