🇺🇸 🗣 Այս ահաբեկչական ռեժիմը երբեք չպետք է ունենա միջուկային զենք, հայտարարել է Թրամփը՝ պնդելով, որ Իրանը մերժել է միջուկային հավակնություններից հրաժարվելու յուրաքանչյուր հնարավորություն, և ԱՄՆ այլևս չի կարող հանդուրժել դա.
❗ «Այդ պատճառով Միացյալ Նահանգների զինված ուժերը իրականացնում են լայնածավալ և շարունակական գործողություն՝ կանխելու այս չար, ծայրահեղական բռնապետության սպառնալիքը Ամերիկային և մեր ազգային անվտանգության կենսական շահերին։
🔥 Մենք ոչնչացնելու ենք նրանց հրթիռները և հիմնահատակ կքանդենք նրանց հրթիռային արդյունաբերությունը։
🔸 Մենք ոչնչացնելու ենք նրանց նավատորմը։ Մենք կապահովենք, որ տարածաշրջանի ահաբեկչական խմբերը այլևս չկարողանան ապակայունացնել տարածաշրջանը կամ աշխարհը և հարձակվել մեր ուժերի վրա։ Եվ մենք կապահովենք, որ Իրանը միջուկային զենք չստանա»,- ասել է Թրամփը։
🇺🇸 🗣 «Մենք լայնամասշտաբ ռազմական գործողություն ենք սկսել Իրանում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը երեկ դժգոհել էր Իրանի հետ բանակցություններից։ ❗ԱՄՆ մեկ այլ պաշտոնյա Reuters-ին հայտնել է, որ Իրանի դեմ ԱՄՆ հարվածները իրականացվում են օդից և ջրից։
Թողնել պատասխան