Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող գնդակային հրաձգության …

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության առաջին ոսկե մեդալակիրները նորվեգ մարզիկներն են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում ընթացող առաջնության օդամղիչ հրացան` միքս (տղամարդ+կին) մրցաձևում եզրափակիչ էին դուրս եկել Նորվեգիայի, Գերմանիայի, Շվեդիայի ու Բուլղարիայի թիմերը:
Հայաստանյան առաջնության առաջին ոսկե մեդալակիրը Նորվեգիայի թիմն է, որն աշխարհի ռեկորդ սահմանեց այս առաջնությունում`վաստակելով 506.7 միավոր:
Երկրորդ տեղում Գերմանիայի թիմն է (504.4 միավոր), իսկ եռյակի վերջում Շվեդիան է (437.8 միավոր):

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով