Սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը. ILNAԹեհրանի վրա ԱՄՆ-ի և Իս…

▪️ Սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը. ILNA
Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է Իրանի վեցերորդ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Այդ մասին հայտնում է իրանական ILNA գործակալությունը։ 
📌 Վերջինիս փոխանցմամբ՝ նա սպանվել է Թեհրանի իր նստավայրում՝ Նարմակ շրջանի վրա հարձակման հետևանքով։ Համարվում է, որ Ահմադինեժադի նստավայրը եղել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի թիրախներից մեկը։ 
❗️ Ահմադինեժադը Իրանի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2005-2013 թվականներին։ Մինչ այդ, 1993-1997 թվականներին նա զբաղեցնում էր Արդեբիլի օսթանի (մարզի) նահանգապետի, իսկ 2003-2005 թվականներին՝ Թեհրանի քաղաքապետի պաշտոնները։ 

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով