Թեպետ վերջին ամիսներին ակտիվ էին արևմտյան միջնորդական փորձերը, սակայն, կարծես թե…

Թեպետ վերջին ամիսներին ակտիվ էին արևմտյան միջնորդական փորձերը, սակայն, կարծես թե, Բաքվի այս որոշումը կայացել է Ռուսաստանի միջնորդությամբ(եթե չեմ սխալվում նման վարկած օրեր առաջ զարգացրել էր իմ գործընկեր Հակոբ Բադալյանը)։
Ադրբեջանի որոշումը հաջորդեց Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին, որտեղ Մոսկվան, ըստ ամենայնի, հանդես է եկել նոր գաղափարներով։
Օվերչուկի հայտարարությունը փաստում է, որ Ռուսաստանը ձգտում է վերականգնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ վերահսկելով տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների հիմնական ուղղությունները։
Այն, ինչ արտաքինից կարող է ներկայացվել որպես Բաքվի ինքնուրույն որոշում, ըստ էության տեղավորվում է Մոսկվայի տարածաշրջանային հաշվարկների և քաղաքական ռազմավարության շրջանակում։
Իհարկե, գործող իշխանության ներկայացուցիչներն այս լուրը ներկայացնելու են էյֆորիկ, ակնհայտորեն նախընտրական շեշտադրումներով:
Եթե Հայաստանը չապահովի իր ինքնիշխան և հավասար մասնակցությունը, ապա այս գործընթացը կարող է վերածվել նոր կախվածության, այս անգամ՝ տնտեսական բնույթի։
Իրական ապաշրջափակումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ Հայաստանը կկարողանա տնօրինել իր տարածքով անցնող հաղորդակցությունները՝ ինքնուրույն և գործընկերային սկզբունքներով, առանց արտաքին վերահսկողության։
Մի խոսքով, հնարավորությունների պատուհան կա, բայց այն արագ կարող է փակվել, եթե առարկայական բազմաշերտ աշխատանքի փոխարեն՝ լսենք իշխանության ներկայացուցիչների կենացները:
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով