«Այս վարչակարգի նպատակն է Միացյալ Նահանգների ոչնչացումը, և դա մոլորակի վրա միակ երկիրն է, որ բացահայտ ասում է այդ մասին ու քրտնաջան աշխատում այդ նպատակին հասնելու համար։ Պատճառը, որ մենք պետք է գործեինք հիմա, այն է, որ նրանց միջուկային օբյեկտներին և նրանց բալիստիկ հրթիռների ծրագրին հարված հասցնելուց հետո կարելի էր կարծել, թե նրանք կսերտեն դասը, բայց այդպես չեղավ…. Նրանք սկսեցին նոր օբյեկտներ, նոր վայրեր, ստորգետնյա բունկերներ կառուցել իրենց բալիստիկ հրթիռների և ատոմային ռումբի ստեղծման ծրագիրը մի քանի ամսվա ընթացքում անխոցելի դարձնելու համար», — ասել է Նեթանյահուն։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական գործողությունն Իրանի դեմ չի կարող վերածվել հերթական երկարատև պատերազմի։
«Այդ պատերազմն անվերջ չի լինի։ Դա կլինի արագ և վճռական գործողություն», — նշել է Իսրայելի կառավարության ղեկավարը:
Թողնել պատասխան