⬛ Իրանը պատրաստվում է աղջիկների տարրական դպրոցի վրա հարվածի պատճառով զոհված երեխաների հուղարկավորությանը։
🔸 Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցը թիրախավորվել էր Իրանի վրա իսրայելաամերիկյան հարձակման առաջին օրը, երբ աշակերտներն առավոտյան դասի էին։
❗ Հարվածի հետեւանքով զոհվել է շուրջ 168 մարդ, վիրավորվել՝ 95-ը, գրում է The Guardian-ը։
📌 Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը դպրոցը կանխամտածված չէին թիրախավորի։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելը հայտնել է, որ հետաքննում է միջադեպը։
📷 Լուսանկարում՝ դպրոցի վրա հարվածի հետեւանքով զոհված աղջիկների համար փորված գերեզմաները, աղբյուրը՝ IRNA
🔸 Իրանի հարավային Մինաբ շրջանում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակումից զոհվածների թիվը հասել է 148-ի, հաղորդում է Mizan գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Ըստ աղբյուրի՝ վիրավորների թիվը հասել է 95-ի։ |1lurer.am|
Թողնել պատասխան