Հանրապետությունում չկա մի համայնք, որտեղ կառավարությունը ներդրումներ չի արել մար…

Հանրապետությունում չկա մի համայնք, որտեղ կառավարությունը ներդրումներ չի արել մարդկանց կյանքը բարելավելու համար:
Аյս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ վերջին օրերին իրականացրած մարզային այցերին:

«Այդ հանդիպումները կարևոր են, որպեսզի մենք շահառուների շրջանում փորձենք պարզել տպավորությունները՝ մեր կողմից իրականացվող բարեփոխումների: Կարծում եմ՝ ինչպես միասին համոզվեցինք՝ շատ դրական ընկալում կա մարդկանց շրջանում»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ առաջնային ընկալումները կապված են առողջության համընդհանուր ապահովագրության հետ: Ըստ վարչապետի՝ մարդիկ արդեն 3-րդ ամիսն է, որ շատ կոնկրետ զգում են այդ համակարգի աշխատանքը:

«Ամենակարևոր արձանագրումն այն է, որ կարող ենք Երևանի ցանկացած ուղղությամբ դուրս գալ և կանգնել ցանկացած բնակավայրում և մենք կարող ենք ցանկացած բնակավայրում, ցանկացած համայնքում տասնյակ ծրագրեր տեսնել, որոնք իրականացվել են վերջին տարիներին՝ կլինենս սուբվենցիոն ծրագրեր, կլինեն կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ: Հանրապետությունում չկա մի համայնք, ենթադրում եմ, որ չի լինի նաև բնակավայր, որտեղ շատ կոնկրետ ներդրում չի արվել մարդկանց կյանքը բարելավելու համար: Եկել է ժամանակը, որ այդ աշխատանքի արդյունքները հանրության քաղաքական արձագանքի տեսքով տեսնենք: Եվ մենք տեսնում ենք, կարծում եմ՝ կտեսնենք»,-ասաց Փաշինյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով