Իրանական ուժերն էսկալացիայի սկզբից ի վեր տարբեր տիպի ավելի քան 600 հրթիռ և 2000-…

Իրանական ուժերն էսկալացիայի սկզբից ի վեր տարբեր տիպի ավելի քան 600 հրթիռ և 2000-ից ավելի անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի և տարածաշրջանի տարբեր երկրներում տեղակայված ԱՄՆ թիրախների ուղղությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի հայտարարության մեջ։

«Ավելի քան 2000 մարտական ​​անօդաչու թռչող սարք և 600-ից ավելի տարբեր դասի հրթիռներ են արձակվել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների և Իսրայելի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ», — նշված է շտաբի հայտարարության մեջ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով